Իմ միակ հակառակորդը փողն է ու վախը. Արշակ Բանուչյան
Հասարակություն
Խորհրդարանական ընտրություններում ես ոչ մի հակառակորդ չունեմ, իմ միակ հակառակորդը փողն է ու վախը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ, թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Արշակ Բանուչյանը:
Ըստ նրա` կան մարդիկ, որոնք ընտրությունների օրը դառնում են կաշառակեր` չհասկանալով, որ կաշառք տվողը հետագայում չի կարող կաշառակերության դեմ պայքարել:
«ՀԱԿ-ը մեծ հեղինակություն ունի, բայց քանի որ այստեղ միակ ընդդիմադիր թեկնածուն ես եմ, հավանաբար, ես ավելի մեծ հեղինակություն ունեմ»,-ասաց Բանուչյանը` հավելելով, որ ինքը այդ ընտրատարածքում ավելի շատ ձայն կհավաքի, քան՝ Կոնգրեսը:
«Սա չի նշանակում, թե Կոնգրեսը հեղիանակություն չունի, սա նշանակում է, որ ես միակ ընդդիմադիր թեկնածուն եմ»,- ասաց նա:
Ըստ Բանուչյանի՝ Շենգավիթ և Էրեբունի համայնքների բնակիչներն ընդդիմադիր կեցվածք ունեն, սակայն՝ ընդհատակյա, իսկ իրենց խնդիրն էլ այդ կեցվածքը բացահայտ դարձնելն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը