Քաղաքական ուժերի ներկայացուցիչները` Հայաստանում մամուլի ազատության մասին
Հասարակություն
Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է։ Օրերս մամուլի ազատության իր ցեկույցը հրապարակեց նաև Freedom House-ը, որի տվյալներով` Հայաստանը շարունակում է մնալ անազատ մամուլ ունեցող երկրների շարքում:
«Ինձ մոտ երբեմն տպավորություն է առաջանում, որ մեզանում մամուլի ազատույթունը մի քիչ ձևախեղված հասկացություն է», – Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը։ Սեյրանյանը նկատեց, որ ազատ արտահայտվելու խոչնդոտ մինչ այժմ չի տեսել, ընդհակառակը՝ լրատվամիոցների մոտ ազատության ընկալումը շատ հաճախ ձեռք է բերում սանձարձակության դրսևորում։
ԳՄ ներկայացուցիչն ընդգծեց լրագրողների մասնագիտական որակների վերջերս նկատվող անկումը, ինչից, ըստ նրա, տեղեկատվության մատուցումը մեծապես տուժում է։
ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը Հայաստանում մամուլի ազատությունը բավականին բարձր գնահատեց և նկատեց, որ նախորդ տարիների համեմատտվյալ ոլորտում դրական տեղաշարժեր կան։
«Այս քարոզարշավն, ինձ թվում է, վկայությունն է այն բանի, որ քաղաքական դաշտում գործող բոլոր ուժեր էլ հավասարաչափ լուսաբանվեցին»,– նկատեց Ամրիյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ լրագրողները անցնում են լրագրողական էթիկայի սահմանը։
Իսկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` մամուլի ազատությունը Հայաստանում հեռու է բավարար լինելուց։
«Ոչ թե ազատ մամուլ ունենք, այլ՝ ճամբարավորված, թիմերի բաժանված, և այս դաշտում շատ դժվար է այն լրագրողների համար, որոնք փորձում են օբյեկտիվ, հավասարակշիռ լուսակբանում ապահովել», – նշեց նա։
Ըստ Սաֆարյանի՝ փոքրիկ առաջընթաց, այնուամենայնիվ, կա, և նաև այս ընտրություններին լուսաբանումը ԶԼՄ–ներում, չնչին բացառություններով, չհաշված խիստ ընդգծված իշխանական և խիստ ընդգծված ընդդիմադիր մամուլը, որտեղ «ստի և կեղծիքի պահպանվող մեծ դոզա կա», իսկապես, փոքրիկ առաջընթաց է դրսևորում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը