Գեղեցիկ կազմվածք` 6 շաբաթվա ընթացքում. հետազոտություն
Հասարակություն
Շատերն են արդեն սկսում նախապատրաստվել ամառային արձակուրդներին և ծովափնյա հանդերձանք կրելուն: Սակայն ոչ բոլորն են ժամանակ և համբերություն ունենում` մարմնի կառուցվածքի վրա աշխատելու համար: Ամերիկացի մասնագետ Վենայս Էյ Ֆուլտոնը (Venice A Fulton), որն արդեն 10 տարի է` օգնում է հոլիվուդյան աստղերին գեղեցիկ կազմվածք ունենալ, կիսվել է իր խորհուրդներով:
Վերջերս Ֆուլտոնը ներկայացրել է իր խորհուրդների գիրքը`Six Weeks To OMG վերնագրով: ԶԼՄ-ների փոխանցմամբ` այն շատ կարճ ժամանակամիջոցում բավականին լայն լսարան է ձեռք բերել: Հեղինակի խոսքերով` բավականին հասարակ օրակարգի հետևելով` մենք կարող ենք ոչ միայն գեղեցիկ դարձնել մեր մարմինները, այլև բարելավել մեր մաշկի և մազերի վիճակն ընդամենը 6 շաբաթվա ընթացքում:
Ֆուլտոնի խորհուրդների հիմնական ցուցումներն են` հրաժարվել նախաճաշից, սառը ջրով լոգանք ընդունել և խմել սև սուրճ:
«Դեռևս 2000 թվականին ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ հացից, յոգուրտից և մրգերից բաղկացած ամենօրյա նախաճաշը զրոյացնում է ողջ օրվա ընթացքում մարմնի յուղային մասնիկների հալեցման բոլոր ջանքերը»,- նշել է Ֆուլտոնը` խորհուրդ տալով նախաճաշել ժամը 10-ից ոչ շուտ:
Այնուամենայնիվ, որոշ մասնագետներ Ֆելտոնի խորհուրդները համարում են չափից դուրս էքստրեմալ` ցանկացողներին խորհուրդ տալով խորհրդակցել բժշկի հետ` դրանց հետևելուց առաջ, գրում է Meddaily.ru-ն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը