Սթրեսը` ժամանակակից հասարակության հիմնախնդիրների շարքում
Հասարակություն
Ժամանակակից աշխարհում մտավոր և ֆիզիկական հոգնածությունը համաճարակի տեսք է ստացել և հաճախակի է դառնում առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների հիմնական պատճառը: Ժամանակակից հասարակության պայմաններում կյանքի տեմպն անընդհատ արագանում է: Եվ քանի որ մարդը գործնականում զրկված է բնությունից և շատ հազվադեպ է հաջողվում իրապես հանգստանալ:
Մեր օրերում ցանկացած մարդ գրեթե ամեն օր հայտնվում է սթրեսային իրավիճակներում, լարվածությունը դառնում է առօրեական: Անհանգստության զգացումը, մշտապես առկա հոգնածությունը, ագրեսիվությունը, անհանգիստ և մակերեսային քունը, գլխացավերը, երակային ճնշման տատանումները, սրտի հետ կապված խնդիրները` բոլորն էլ խրոնիկ սթրեսի և գերլարվածության հետևանքներն են:
Այս ամենի հետևանքով մարդը կորցնում է աշխատանքի և շփման նկատմամբ հետաքրքրությունը, առողջական խնդիրներն ավելի արագ են ի հայտ գալիս` ազդելով մարդու զգայական աշխարհի վրա: Խնդիրը լուծելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախել մարմինը և գիտակցությունը թուլացնող, հանգստացնող դասընթացների կամ ուղղակի ավելի շատ ժամանակ անցկացնել բնության գրկում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը