Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Հայաստանի և Արցախի թվով 20 դպրոցներ կհամալրվեն «Լոգո միկրոաշխարհներ» փաթեթով

Հասարակություն

Հայաստանի և Արցախի թվով 20 դպրոցներ կհամալրվեն «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ծրագրավորման միջավայրի լիցենզավորված փաթեթներով, որոնք այսօր համապատասխան դպրոցների տնօրեններին է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այսօր մեկնարկում է հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության ևս մեկ նորարարական բեկումնային ծրագիր: Երկու տարի առաջ կառավարության հավանությանն էր արժանացել հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման վերաբերյալ որոշումը, և ընտրությունը կանգ է առել Կանադական աշխարհահռչակ «Լոգո միկրոաշխարհներ» ծրագրի վրա, որը հաջողությամբ օգտագործվում է տասնյակ երկրներում: Վերոնշյալ ծրագիրն աշակերտների մոտ կխթանի նորարարական, ստեղծագործական մոտեցումները, կձևավորի տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների նոր մակարդակ, ինչպես նաև ինքնուսուցման եղանակով հստակ արդյունքների հասնելու ձգտումը», - նշել է նախարարը' հավելելով, որ մոտ ապագայում ծրագիրը կներդրվի բոլոր հանրակրթական դպրոցներում:

Համաձայն ՀՀ կառավարության «Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման վերաբերյալ» որոշման՝ մինչև 2014 թվականը պետք է թարգմանել «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ուսուցողական միջավայրը, կատարել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակում, մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաև կանադական LCSI կազմակերպությունից գնել համապատասխան լիցենզիա և փուլ առ փուլ ներդնել ՀՀ և Սփյուռքի դպրոցներում: Վերջին չորս տարիների ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության և "Քվանտ" վարժարանի կողմից այդ ուղղությամբ կատարվել է հսկայածավալ աշխատանք, և այսօր ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացումն արդեն ավարտական փուլում է: Կատարվել են «Լոգո միկրոաշխարհներ» ուսուցողական միջավայրի և համապատասխան ձեռնարկների թարգմանությունները, ստեղծվել է ուսուցչի ձեռնարկ, ստեղծվել են ֆիզիկայի և մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիաներ, վերապատրաստվել են շուրջ 30 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներ, «Լոգո միկրոաշխարհներ» հայալեզու միջավայրը փորձարկվել է 5 դպրոցում: Գործընթացը լուսաբանելու և նրա թափանցիկություւնը ապահովելու համար ստեղծվել է www.armlogo.am կայքը: Այսօր արդեն որոշ կազմակերպությունների և անհատների հովանավորությամբ Հայաստանի ու Արցախի 20 դպրոցների համար ձեռք է բերվել համապատասխան լիցենզիա:

«Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ: Հայաստանի դպրոցների աշակերտներն առաջին անգամ հնարավորություն կունենան մայրենի լեզվով գրելով ծրագրավորման հրահանգները՝ ստեղծել համակարգչային ծրագրեր, ինչը, համաձայն կատարված փորձարկումների արդյունքների, կարող է բերել ՏՏ ոլորտով հետաքրքրվող աշակերտների թվի կտրուկ աճի և դառնալ հիմնաքար' ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: «Լոգո միկրոաշխարհներ» համակարգչային ծրագրավորման միջավայրի տեղայնացված տարբերակը Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն' աշխարհի տարբեր ծայրերում գտնվող Սփյուռքի հայկական դպրոցների՝ իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված