Թուրքիայի Մարդին քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել
Թուրքիա
Թուրքական Մարդին քաղաքում պայթյուն է որոտացել: Ինքնաշեն ռումբը գործի են դրել Հանրապետական հրապարակում, հայտնում է Sabah պարբերականը:
Նախնական տեղեկության համաձայն՝ մեկ մարդ վիրավորվել է, նա այժմ հոսպիտալացված է:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցի նախօրեին: Ռումբը պայթեցրել են մի վայրում, որտեղ պետք է անցներ կառավարական ավտոշարասյունը:
Մարդինում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Ոստիկանությունը միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)