Պենտագոնն Իրանին զգուշացրել է
ԱՄՆ
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ Իրանի վրա ռազմական ճնշումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:
«Մենք պետք է չափազանց զգույշ լինենք, քանի որ հետևանքները կարող են ազդել ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Ավելի վաղ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել էր, որ Իրանն արդեն միջուկային զենքերի փորձարկումներ է իրականացնում: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, որ իրանական միջուկային ծրագրին ռազմական ճանապարհով լուծում տալը հնարավոր տարբերակ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)