ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնի բացումը վաղը՝ 14.00-ին
Հասարակություն
Ընտրական գործընթացների թափանցիկության և ընտրությունների հրապարակայնության ապահովման, ինչպես նաև ընտրողների իրազեկման մակարդակի բարձրացման գործում զանգվածային լրատվամիջոցների դերն անգնահատելի է, քանի որ տեղեկատվության հասանելությունը հանրային վստահության կարևորագույն երաշխիքն է:
Այս առումով մաիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կարևորվում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնի դերը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. մայիսի 4-ին՝ ժամը 14.00-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում:
Կենտրոնի բացման շրջանակներում նախատեսվում է «Վերջապես ընտրելու եմ» թեմայով շարադրությունների մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և «Այ Էֆ Ի Էս» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մայքլ Գետոյի կողմից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը