Ամեն գյուղապետ, քաղաքապետ իրեն ֆեոդալ է զգում ու ինքն է որոշում՝ որ միտինգները թույլատրել. Ալեքսանդր Արզումանյան
Հասարակություն
«Հայաստանն այսօր ֆեոդալիզացիայի շրջան է ապրում»,– այսօր «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Ամեն գյուղապետ, քաղաքապետ իրեն ֆեոդալ է զգում ու ինքն է որոշում՝ որ միտինգները թույլատրել: Ամեն ինչ տեսել էինք, ֆեոդալիզացիա չէինք տեսել: Մատենադարանի դիմաց ավտոբուսներով բոլոր ծայրերից բերել էին ֆեոդալներին սպասարկելու համար: Բնությունն ընդդիմացավ ու թույլ չտվեց, որ զավեշտը շարունակվի»,- հայտարարեց Արզումանյանը:
Նրա խոսքով՝ «Ժառանգություն»–ը «Ազատ դեմոկրատներ»–ի ու հասարակական սեկտորի հետ «ըմբոստ ոգին գործուղելու են խորհրդարան, պահելու են այդ ըմբոստ ոգին, մինչև իշխանությունը գա ու հաշվետու լինի յուրաքանչյուր քաղաքացու դիմաց»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը