Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատում է Զորավար Անդրանիկի հետ
Հասարակություն
«Մեկ տարի առաջ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ինձ համար դա համեմատելի էր նրան, որ Զորավար Անդրանիկը նվաճում էր Առաքելոց վանքը»,– այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այդ ըմբոստությունը նույնպես հարցուցվեց Ազատության հրապարակում, նվաճեցինք հրապարակը: Պետք է նվաճենք նաև ազատությունը հայկական բարձրավանդակի այս ափում: Համայն հայությունը սպասում է դրան: Ցանկանում ենք, որ բոլոր հայերը գան և ապրեն այս պահին գետի այս ափում, որ չլինեն կիսատ ընտանիքներ»,- հայտարարեց Փոստանջյանը:
Խաչատուր Քոքոբելյանն էլ իր ելույթում ասաց, որ քարոզարշավի ընթացքում համոզվել են, որ օր առաջ Հայաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն:
«Գնում ենք, որ փոխենք իշխանությունը, ոչ թե մեր հայրենիքը: Գալիս ենք, որ քաղաքացին այլևս ընկճված չապրի, ունենա արժանապատիվ աշխատանք: Գալիս ենք ստեղծելու այն Հայաստանը, որի համար 1988-ից պայքարում ենք»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը