Սփյուռքն է դարձել Հայաստանը. Հրանտ Բագրատյանի ելույթը ՀԱԿ հանրահավաքում
Հասարակություն
Ազատության հրապարակում շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանի ելույթին հաջորդեց ՀՀ առաջին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթը։ Վերջինս այն սկսեց՝ ժողովրդին ներկայացնելով իրենց մարզային այցերից որոշ դիտարկումներ։ Մասնավորապես ՀՀԿ՝ 5 տարի առաջ ներկայացված ծրագրում նշված է եղել, որ ժողովրդի եկամուտները կբարձրանան, մինչդեռ իրենց մարզային այցերի ընթացքում հանդիպած մոտ 140 հազար մարդու մեջ չեն հանդիպել մեկին, ում եկամուտներն ավելացած կլինեին այս տարիներին։
Նախկին վարչապետն անդրադարձավ թոշակների բարձրացմանը, որին, սակայն, գերազանցում է ապրանքների թանկացումը, և փաստորեն անիմաստ դառնում։
«Մենք չտեսանք կենսաթոշակառու, որի կյանքը լավացել էր», – նշեց նա։
Բագրատյանն անդրադարձավ նաև ՀՀԿ նախընտրական ծրագրի այն դրույթին, որ ուսումը հասանելի է դառնալու ՀՀ բոլոր քաղաքացիներին, մինչդեռ շարքային քաղաքացու համար պրոբլեմ է վարձավճար տալը բուհերում։ «Դպրոցը՝ որպես կրթական ինստիտուտ, վերանում է, համարյա վերացել է», – խոսելով դպրոցների մասին՝ նշեց ՀԱԿ անդամը՝ նկատելով, որ ներկայումս բոլոր աշակերտները, բուհ ընդունվելու համար, արտաժամյա պարապմունքների են հաճախում։
Մրցունակության բարձրացմանն անդրադառնալով՝ Բագրատյանը նշեց, որ եթե Սամվել Ալեքսանյանի, Սաշիկ Սարգսյանի, Միխայիլ Բաղդասարովի մենաշնորհները վերացվեն, 100 հազար աշխատատեղ կստեղծվի։
«Մեր փորձերը ՀՀԿ–ին բերել բանավեճի դաշտ ձախողվեցին, նույնիսկ երեկ վարչապետը բացարձակ սուտ ասեց արտագաղթի թվերի վերաբերյալ», – նկատեց Բագրատյանը և ավելացրեց, որ իրենց մարզային այցերի ժամանակ իրենք հանդիպել են «մի շարք սարսափելի երևույթների»։ «Դուք պետք է աղքատ լինեք, որ ձեզ կարողանան կառավարել», – վստահություն հայտնեց նա։
«Միայն վերջին 3 տարում 130 հազար գաղթական. սփյուռքն է դարձել Հայաստանը», – նկատեց նա։
«Ռուսներն ասում են՝ «դոստալի»։ Այս տեսակներին վերջ պիտի տանք, չվախենաք, մայիսի 6-ից հետո կա 7-ը, 8-ը, դրանց վերջը գալու է», – եզրափակեց «Արդարություն» կուսակցության նախագահը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը