«Բարգավաճ Հայաստան»–ի հանրահավաքին ելույթ էր ունենալու նաև Ռուբեն Հախվերդյանը (տեսանյութ)
Հասարակություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա հանրահավաքին, որը հորդառատ անձրևի պատճառով տևեց մոտ 10 րոպե, ներկա էր նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը։
Լուրեր.com-ը փորձեց մի քանի հարց տալ երգչին, վերջինս, սակայն, հրաժարվեց պատասխանել որևէ հարցի։
Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում Ռուբեն Հախվերդյանը սատարում էր Հայ հեղափոխական դաշնակցությանը, իսկ այս տարի, մասնակցում էր «Ժառանգության» նախընտրական քարոզարշավին։
Մյուս կողմից էլ, Հախվերդյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, «դաշնակցական գաղափարներով է տառապում», բայց «իր փեշակն իր երգն ա, և իր ընտանիքը դրանով է ապրում»։ Նույն զրույցում նա նաև նշել է, որ պատրաստ է նաև այլ քաղաքական ուժերի քարոզարշավին մասնակցել՝ բացառությամբ ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը