Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀԱԿ հանրահավաքում

Հասարակություն

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Ավարտվում է խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլը, և արժե ձևակերպել, սահմանել ընթացող քաղաքական պրոցեսի ֆունկցիոնալ նշանակությունը, հասկանալ, թե ինչ իրադարձություն է հետևելու խորհրդարանական ընտրություններին: Նոր Ազգային ժողովի առաջին իսկ նիստի օրը գործող կառավարությունը հրաժարական է տալու, այսպես նախատեսված է Սահմանադրությամբ, և նոր ԱԺ-ում ուժերի հարաբերակցության հիման վրա ձևավորվելու է նոր կառավարություն, և հենց սա է այն իրադարձությունը, որ մեծացնում-տասնապատկում է խորհրդարանական ընտրությունների դերը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մայիսի 6-ին ոչ միայն պատգամավոր է ընտրելու, այլև իր ընտրությամբ կանխորոշելու է ՀՀ ապագա կառավարության կազմն ու որակը՝ այսպիսով գծելով այն հարկային դաշտը, որում պետք է աշխատի, աշխատավարձի և թոշակի չափը, տնտեսական աշխուժության և զարգացման հեռանկարը, իր ընտրությամբ ամեն քաղաքացի մեծացնելու է կամ փոքրացնելու է աշխատատեղ ունենալու կամ աշխատանքը կորցնելու հնարավորությունը: Իր ընտրությամբ ամեն քաղաքացի մեծացնելու է Հայաստանում ապրելու և Հայաստանից արտագաղթելու հավանականությունը:

Եվ ուրեմն, ապագա կառավարության ձևավորման համատեքստում մենք ունենք երկու խնդիր՝ ծրագիր առավելագույն և ծրագիր նվազագույն: Նվազագույն ծրագիրը հետևյալն է, Սերժ և Տիգրան Սարգսյանի հանրապետական ապաշնորհ կառավարությունը, որ մեր հիշողության մեջ կմնա զանազան ոլոլորտներում իր աղմկոտ ձախողումներով, խորհրդարանում շարիկ գլորելով, և նախարարական կաբինետներից ֆեյսբուքով աղջիկներ կպցնելու անհաջող փորձերով, ահա այդ կառավարությւոնը ոչ միայն պետք է հեռանա, այլև կառավարություն կազմելու ՀՀԿ-ի հնարավորությունը պետք է արմատախիլ անել:

Սրա համար անհրաժեշտ է, որ կոալիցիան պարտվի խորհրդարանական ընտրություններում: ԱԺ-ն և կառավարությունը «սերժանտազերծելով» մենք կկտրենք «սերժանտական» վարչախմբի դիմացի և ետևի ոտքերը: Սա, ինչպես ասացի, նվազագույն ծրագիրն է:

Առավելագույն ծարգիրը՝ ընտրությունների արդյունքում ունենալ այնպիսի խորհրդարան, որ հնարավորություն կտա կազմել Հայ ազգային կոնգրեսի կառավարություն: Սրա համար հարկավոր է, որ Կոնգրեսն առաջին տեղը գրավի ընտրությունների արդյունքում, և ապագա ԱԺ-ում ունենա մեծամասնություն: Հարց է ծագում. իրատեսակա՞ն է արդյոք այս խնդրի լուծումը: Մարզային և երևանյան հանդիպումների արդյունքում կարող եմ ասել հետևյալը: Միանշանակ է և աներկբա, որ ՀԱԿ-ը անկեղծ ընտրողների ամենամեծ բանակն ունի: Անկեղծ ընտրող ասելով՝ նկատի ունեմ այն քաղաքացիներին, ովքեր առաջնորդվում են ոչ թե նյութական, այլ բացառապես քաղաքացիական շահագրգռությամբ: Ու եթե այս գործոնին գումարենք երեսուն վայրկյանանոց հեղափոխության ուղերձը, և դրա տարածման տպավորիչ տեմպերը, առաջադրված խնդրի լուծումը կարելի կլինի համարել իրագործելի: Այս համատեքստում ուրեմն, հարկ եմ համարում ընդգծել այն մի քանի առաջնային քայլերը, որ ձեռնարկելու է ՀԱԿ-ի կառավարությունը գործունեության առաջին շրջանում:

Տնտեսական ոլորտում. 2011թ. պաշտոնական տվյալներով պարզվել է, որ ավտոմեքենատերերը ապահովագրական ընկերություններին վճարել են 13.5 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ընկերությունները ավտոմեքենատերերին վճարել են միայն 3.5 միլիարդ դրամ, որովհետև հենց այսքան է կազմել ավտովթարների արդյունքում տարվա ընթացքում առաջացած վնասը: Այսինքն, այս խեղճուկրակ ժողովուրդը, որ հացի խնդիր ունի, տասը միլիարդ հավելյալ դրամ է վճարել ապահովագրական ընկերություններին, ինչն անընդունելի է և անթույլատրելի: ՀԱԿ-ի կառավարությունը, ուրեմն, նախևառաջ առնվազն 30-50 տոկոսով կրճատելու է ԱՊՊԱ վճարները:

Հայ ազգային կոնգրեսի կառավարությունը խորհրդային «Խնայբանկերի» ավանդները ձևակերպելու է որպես պետական պարտք՝ հինգ ռուբլին մեկ դոլար փոխարժեքով, որպեսզի եթե տնից-տեղից հեռու, ավանդատուն չհասցնի ստանալ իր գումարը, դրա նկատմամբ իրավունքը կարողանա ժառանգել զավակներին, մի բան, որ գոյություն չունի այսօր:

ՀԱԿ-ի կառավարությունը արմատախիլ է անելու օլիգարխիան: Օլիգարխները պետք է հանրության առաջ պատասխան տան իրենց ունեցած ամեն միլիոն դրամի համար, և ժողովրդից գողացվածը, չվճարված հարկերը, տուրքերը, պետք է օրենքով սահմանված կարգով գանձվեն հօգուտ պետական բյուջեի: Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որ մի քանի տարում Բալահովիտ-Երևան գծի «Պազ»–ի վարորդից վերածվեց միլիոնատերի, պետք է հանրությանը հաշիվ տա իր ունեցածի համար, պետք է բացատրի, թե ինչ գումարներով է իր որդին 30 հազար դոլարանոց ծաղկեփունջ նվիրում նշանածին: ՀԱԿ-ի կառավարությունը ստուգելու է Սաշիկի և իր նմանների ունեցած ամեն դոլարի ծագումնաբանությունը, և այդ ստուգումից հետո, կարծում եմ Սաշիկ Սարգսյանը ստիպված է լինելու Բալահովիտ-Երևան «Բոգդան» քշել՝ ընտանիքը պահելու համար:

Քաղաքական ոլորտում. Եվ սա թերևս ամենակարևորն է. ՀԱԿ-ի կառավարության ամենակարևոր խնդիրը լինելու է նախագահական արդար ընտրությունների կազմակերպումը, երբ ազատ, արդար, թափանցիկ, վստահելի ընտրություններով Հայաստանի ժողովուրդը սեփական նախագահին ընտրելու հնարավորություն է ստանում: Ընդ որում, քաղաքական այս նպատակի իրագործումը չի նշանակում նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի թեկնածուի հաղթանակ: Դա նշանակում է ՀՀ նախագահի այն թեկնածուի հաղթանակ, ով ազատ, արդար, օրինական ընտրությունների ընթացքում կստանա ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 50+1%-ը: ՀԱԿ-ի կառավարության քաղաքական ամենամեծ խնդիրն է լինելու նախագահական այնպիսի ընտրությունների անցկացումը, որի արդյունքում նախագահ դարձած մարդուն Հայաստանի քաղաքացիները կհամարեն իրենց նախագահը, իրենց կողմից ընտրված նախագահ:

Իրավական ոլորտում ՀԱԿ-ի կառավարությունը գործուն միջոցներ է ձեռնարկելու հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, մարտի 1-ի կազմակերպիչներին բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար: ՀԱԿ-ի կառավարությունը նաև Հայաստանի փողոցները, նրբանցքները մաքրելու է օլիգարխիական սպասարկումների, սափրագլուխների, քրեական «պորճերի» տիրապետությունից և փողոցներն ու նրբանցքները վերադարձնելու է հայաստանցիներին, օրինապահ երիտասարդությանը: ՀԱԿ-ի կառավարությունը Հայաստանից արմատախիլ է անելու կոռուպցիան, արմատախիլ է անելու օլիգարխիան՝ վերացնելով երկրի զարգացման ճանապարհին առկա ամենամեծ խոչընդոտը:

Կոնգրեսը, ընդ որում, ՀՀ քաղաքացիներից չի ակնկալում, որ նրանք անձամբ կռիվ տան օլիգարխների ու սափրագլուխների դեմ: Դա ինքներս, մենք ինքներս կանենք, բայց այդ կռիվը ձեր անունից տալու համար մեզ քվե է հարկավոր, վստահության քվե: Մենք երկար տարիներ պայքար ենք մղում Հայաստանում արդարություն և օրինականություն հաստատելու համար, այդ պայքարի ընթացքում չենք խնայել ինքներս մեզ, անցել ենք երկարամյա հետապնդումների և ազատազրկման միջով, և կարծում եմ իրավունք ունենք այդ ազատազրկումների փորձությունների, տառապանքների դիմաց ՀՀ քաղաքացիներից ակնկալել և ստանալ երեսուն վայրկյան, ընդամենը երեսուն վայրկյան: Երեսուն վայրկյան՝ Համաժողովրդական շարժմանը Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քառամյա անխոնջ ծառայության դիմաց, երեսուն վայրկյան արցախյան պատերազմի հերոս Սասուն Միքայելյանի եռամյա բանտարկության դիմաց, երեսուն վայրկյան հանուն ազատ և երջանիկ Հայաստանի անմնացորդ պայքարող երիտասարդության նվիրվածության դիմաց: ՀԱԿ-ն իր քառամյա պայքարի ընթացքում ունեցել է ձեռքբերումներ և կորուստներ: Մի բան, սակայն, ակնհայտ է. Կոնգրեսը վաստակել է, աներկբա վաստակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից երեսուն վայրկյան ստանալու իրավունքը: Ճշմարտության ժամը հնչելու է 2012 թվականի մայիսի վեցին, երեսուն վայրկյանի ընթացքում:

Եվ ուրեմն.
Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ երեսուն վայրկյանանոց հեղափոխությունը
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված