Քոչարյանի հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան դաշույնի հարված Սերժ Սարգսյանի թիկունքին. Լևոն Տեր–Պետրոսյան
Հասարակություն
Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակի հանրահավաքից հետո անցկացրեց քայլերթ։ Երթի մասնակիցները, անցնելով Երևանի կենտրոնական փողոցներով՝ Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան, վերադարձան Ազատության հրապարակ։
Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը երկրորդ անգամ ելույթ ունեցավ։ Ելույթում ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին։ Տեր–Պետրոսյանը նշեց, որ Քոչարյանը քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին։
Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերով՝ ընտրություններից երեք օր առաջ նման բովանդակությամբ հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան դաշույնի հարված Սերժ Սարգսյանի թիկունքին։ Առաջին նախագահի կարծիքով՝ այս ամենը վկայում է, որ գործող ռեժիմը ներսից փտած է և շատ շուտով հոշոտելու է ինքն իրեն։
«Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ, պայքարի վերջը՝ մայիսի վեցն է»,- եզրափակեց Տեր–Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը