«Ժողովուրդ». ՕԵԿ–ը վերջերս մոտ 100.000 հեռախոս է ներկրել ՀՀ
Հայկական Մամուլ
Չնայած «Օրինաց երկիր» կուսակցության ինտենսիվ հերքումներին, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ ՕԵԿ-ը վերջերս մոտ 100.000 հեռախոս է ներկրել ՀՀ: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ բջջային հեռախոսները Հայաստան են բերվել առաջիկայում մարդկանց որպես ընտրակաշառք բաժանելու համար (ՕԵԿ գրասենյակներում վաղուց սկսվել է հեռախոսների հերթագրումը անձնագրերով):
Ուշագրավն այն է, որ կուսակցությունը հեռախոսները ներկրում է Դուբայից՝ մի քաղաքից, որտեղ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ականներն էին խոստովանել, մեկնել էին կուսակցական բջիջ ստեղծելու համար: Փաստորեն, հիմա այդ բջիջները սկսել են բավականին ակտիվ աշխատել, ավելին, օգնություն են ցուցաբերում: ՕԵԿ-ից, ինչպես և սպասում էր թերթը, հերքել են այս լուրերը՝ հավելելով, որ դրանք հերյուրանքներ են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ