«Հրապարակ». Սյունեցիները պատերազմ են հայտարարել Սյունիքի մարզպետին
Հայկական Մամուլ
Երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից առաջադրված Հայկ Գրիգորյանն իր եզրափակիչ հանրահավաքն է արել, որտեղ ելույթ ունենալով՝ Լիսկան ասել է, թե «սիսիանցիները քարանձավից դուրս են եկել և հիմա թասիբի մասին են խոսում»:
Նկատի է ունեցել այն, որ Սիսիանի բնակչության զգալի մասը, այդ թվում որոշ ՀՀԿ-ականներ, դեմ են մարզպետի ներկայացրած անհայտ թեկնածուին և հայտարարում են, թե իրենց թասիբի հարցն է, Սիսիանում հեղինակություն վայելող և այդ ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին աջակցելը:
«Հրապարակ»–ին հասած լուրերի համաձայն, մարզպետի ելույթից հետո սիսիանցիներն ասել են, թե պատերազմ են հայտարարում Լիսկային և ամեն ինչ անելու են, որ իր հովանավորյալը չանցնի: Ի դեպ, Խաչատրյանը հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել, նորից հին երգը երգելով.
«Կգաս-դեմս կկանգնես, երեսդ կտենամ ու կպատասխանեմ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ