«Երկիր». Վաղը թերթերը լույս կտեսնեն առանց քաղաքական դիրքորոշում արտահայտող որևէ նյութի
Հայկական Մամուլ
Մայիսի 5-ին թերթերը կարող են լույս տեսնել՝ առանց քաղաքական դիրքորոշում արտահայտող որևէ նյութի: Դրանցում կարող են լինել սպորտային, մշակութային, գիտակրթական, բայց ոչ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հոդվածներ:
«Երկիր»-ի հետ զրույցում ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը ասել է, որ կապ չունի, թե այդ օրը լույս տեսած թերթում նախորդ օրվա քարոզարշավի՞, թե՞ մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջոցառման լուսաբանումը կլինի: Եթե հրապարակումներում լինեն քարոզչական կամ հակաքարոզչական տարրեր, ապա՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 401 հոդվածի համաձայն, լրատվամիջոցը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով (500-700 հազար դրամ):


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ