«Չորրորդ ինքնիշխանություն». Վալենսիայի Խաչիկը Հայաստանում է
Հայկական Մամուլ
Նախօրեին, «X Գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը՝ նույն Վալենսիայի Խաչիկը, ՌԴ-ում քրեական աշխարհի հեղինակությունների հետ ծագած խնդիրները մի կերպ հարթելուց հետո շատ կարճ ժամանակով վերադարձել է Հայաստան ու անմիջապես լծվել գործի: Վերջինս իրեն պատկանող «Գեղամա» ռեստորանային համալիրի տնօրեններին հանձնարարել է հաշված ժամերի ընթացքում ներկայացնել իրեն պատկանող բոլոր ընկերաթյունների աշխատողների անուն-ազգանանները, անձնագրային տվյալները՝ ասելով, որ իր ենթակայության տակ աշխատող մարղիկ նախ պետք է մայիսի 6-ին մեկիկ-մեկիկ մասնակցեն ընտրություններին, քանի որ ընտրության չգնացողները «շտրաֆ» են ստանալու, իսկ հետո էլ՝ ի գիտություն իր ղեկավար կազմի, հատուկ շեշտել է, որ իրենց ունեցած ձայները կարող են բաժանել հավասար սկզբունքներով, այն է՝ մի մասը կարող են քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ մի մասն էլ հանգիստ խղճով կարող են Արթուր Բաղդասարյանին ընտրել, քանի որ, ըստ Խաչատրյանի, նա այդքան շատ խաղեր չի տալիս: Սա այն դեպքն է, որ մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են...


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ