Համայն Ռուսիո պատրիարքը մեկնում է Սիրիա և Լիբանան
Աշխարհ
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նույեմբերի 12-15 մեկնում է Սիրաիա և ԼԻբանան:
«Ըստ ավանդույթի, Համայն Ռուսիո պատրիարքը իր գահակալությունից հետո առաջին անգամ հովվապետական այցով կմեկնի Մերձավոր Արևելք` մասնավորապես Սիրիա, մասնակցելու տեղի բոլոր ուղղափառ եկեղեցիների ժողովին», - ասել է պատրիարքի մամլո-ծառայության պատասխանատու Վլադիմիր Վիգիլյանսկը:
Պատրիարք Կիրիլը Սիրիայում կհանդիպի նախագահ Բաշար Ալ-Ասադի և վարչապետ Ադել Սաֆարի հետ: Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում մարտ ամսից շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի ժամանակ` ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների սպանվել երեք հազարից ավել մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ