ԱՄՆ–ի և Չինաստանի միջև շատ բաց հարաբերություններ են. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը շարունակում է իր պաշտոնական այցը Չինաստանի ժողովրդական հանրապետություն, հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Հու Ձինտաոյի հետ։ Հանդիպման վերջում կայացած ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ Պետաքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ և Չինաստանի միջև շատ բաց հարաբերություններ են, որը հնարավորություն է տալիս երկու կողմերին քննարկել որոշ հարցերի շուրջ ծագած տարաձայնություններ, հաղորդում է BBC–ն։
Քլինթոնի մեկնաբանությունը հնչել է այն առնչությամբ, որը կապված է չիացի կույր այլախոհ՝ Չեն Գուանչենի հետ, որն ավելի վաղ հեռախոսային բանակցություններ էր անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի հետ, ԱՄՆ իր հնարավոր այցի վերաբերյալ։
Չենը հայտնել է, որ ակնկալում է ԱՄՆ պետքարտուղարի է աջակցությունը իրեն ԱՄՆ–ում ապաստան տալու հարցում։
Այս պահի դրությամբ, «կույր իրավաբանը դեռ մնում է Պեկինի հիվանդանոցներից մեկում, թեև Չինաստանի իշխանությունները խոստացել են, որ կմիավորեն նրան և իր ընտանիքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)