ՀՀԿ-ԲՀԿ ծեծկռտուք. ոստիկանությունը հաստատում է դեպքի մասին լուրը
Հասարակություն
Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի մասում վնասվածքով իրենց մոտ բուժօգնություն ստանալու համար դիմել է մի քաղաքացի: Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը 22.00-ի սահմաններում Մասիսի կենտրոնական հրապարակում գնտվող «Եվրո» սրճարանի մոտ, անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում բռունցքով հարվածել է Կարեն Տ.-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության մամուլի քարտուղարի օգնական Արմեն Մալխասյանը:
Մալխասյանը նշեց, որ Կարեն Տ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Իսկ թե որքանո՞վ են հավաստի մամուլում շրջանառվող լուրերը, այն մասին, որ բախումը եղել է ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև, Արմեն Մալխասյանն ասաց, որ իրենք երբեք նման հարցերի չեն անդրադառնում:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն երեկ ուշ երեկոյան, կրակոցներ են հնչել Մասիսում: Ըստ մամուլի՝ այնտեղ լարված մրցապայքար է ընթանում ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև: Լարումն այնքան է մեծացել, որ երկու թիմերը բախվել են իրար և հենց Մասիսում կրակել միմյանց վրա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը