Էրդողանը կայցելի Ադրբեջան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 18-ին կայցելի Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահն Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին, որը տեղի կունենա Գյանջայում:
Ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Յարիխինը moskow-baku.com կայքի հետ զրույցում այդ առնչությամբ կարծիք է հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարված իրավիճակի պայմաններում Էրդողանն իր Ադրբեջան այցին նավթի էժանացման և մանաթի խիստ արժեզրկման հետևանքով տնտեսական ճգնաժամում հայտնված Բաքվին սիրաշահելու և իր կողմը քաշելու համար նախագահ Իլհամ Ալիևին «ինչ-որ առաջարկություն կանի»:
«Էրդողանը ցանկանում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ տեղ զբաղեցնի Թուրքիայի կողքին»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)