Չեմ բացառում, որ մայիսի 7-ը լինի ընդվզումների օր. Արամ Գ. Սարգսյան
Հասարակություն
«Որքան էլ խաղաղ է անցնում քարոզարշավը, ներքին ինտրիգը շատ ավելի մեծ է։ Չեմ բացառում, որ մայիսի 7-ը լինի ընդվզումների օր», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Իբր քաղաքակիրթ մթնոլորտում է անցնում ընտրապայքարը, բայց ոչ մի արատ չի վերացել՝ պարտադրանքը, խայտառակ համատարած ընտրակաշառքի բաժանումը: Ու որ ասում են` ինչո՞ւ չեք ահազանգում... Մենք «օպեր» չենք, որ մեկի ձեռքից բռնենք, տանենք հանձնենք ոստիկանությանը կամ դատախազությանը»,- ասաց Սարգսյանը:
Նրա վստահեցմամբ՝ իրենք այս ընթացքում հասցրել են շատ լուրջ ընտրազանգված ձեռք բերել:
«Մարդիկ են, որոնք անկաշառ են, ինքնուրույն են մտածում»,- նշեց Դեմկուսի առաջնորդն ու հավելեց, որ ժողովդրի մեջ ոչ միայն խավերի տարբերություն կա, այլև` տեսակի: նա գոհ է լրատվամիջոցների աշխատանքից, սակայն ասում է, որ որոշ հեռուստաընկերություններ բովանդակային առումով շատ վատ լուսաբանեցին իրենց քարոզարշավը:
Նա որոշ քաղաքական ուժերի մեղադրեց պլագիատի մեջ՝ նշելով, թե բացառիորեն կրկնում են այն, ինչ գրված է իրենց ծրագրում:
«Վերցրե՛ք մեր ծրագիրն ու վերջին օրերի ելույթները: Կարող եմ նվիրել մեր գաղափարները, բայց ժողովրդին խաբելով են զբաղված: Հանկարծ մի օրվա մեջ դարձան սոցիալիստ»,- սրտնեղեց Արամ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը