Ընտրությունների օրը միասնական շտաբը աշխատելու է. Հմայակ Հովհաննիսյան
Հասարակություն
«Ընտրությունների ամբողջ օրը շտաբը աշխատելու է, մենք տեղեկություններ ենք ստանալու բոլոր ընտրատեղամասերից», - այսօր միասնական շտաբի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինս ամփոփեց նաև քարոզարշավը` ասելով. «Պետք է ցավով նշեմ, որ իշխող ուժը հրաժարվեց մասնակցել հեռուստաբանավեճերին: Մենք տեսանք Նիկոլա Սարկոզիի և Օլանդի երեք ժամանոց բանավեճը և իրավունք ունեինք ակնկալել, քանի որ ընտրություններին մասնակցում են առաջին նախագահը և գործող նախագահը, որ նրանք ևս միմյանց հետ կբանավիճեն»:
«Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ տեղամասերում տեղադրվելիք տեսախցիկները բերվել են ԲՀԿ-ի քվեները վերահսկելու նպատակով, ասեմ, որ դա այդպես չէ, դրանց միջոցով մենք կկարողանանք հետևել, թե ինչ է կատարվում ընտրատեղամասերում», - նշեց Հմայակ Հովհաննիսյանը:
ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, խոսելով քարոզարշավի մասին, նշեց, որ այս ընտրարաշավը կարող է հիշվել. «Առավել առողջ քննարկումները կազմակերպելու համար հարկավոր էր անձամբ իշխանությունը, որը երկիրը հացրել է այս վիճակին, ի՛նքը ներգրավվեր այդ քննարկումներին, բայց քանի որ ասելու բան չունեին, չեկան, խուսափեցին մարդկանցից», - նշեց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ քանի որ ՀՀԿ այսօրվա հավաքը համերգ է, հնարավոր է` ինքն էլ գնա:
«Մի բան ակնհայտ է, որ կա փոքր, սահմանափակ փոքրամասնություն, և դա իշխող կուսակցությունն է, և կա մեծ ամբոխ, և դա ժողովուրդն է, հանրությունը: Մենք իրոք կկարողնանաք կազմել մի կառավարություն, որը կզբաղվի, կիրականացնի իրական գործողություններ», - նշեց Վարդան Օսկանյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը