Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ իրեն տարանջատեց Սերժ Սարգսյանից. Կարեն Քոչարյան
Հասարակություն
PR մասնագետ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով Mediamax-ին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին, նշեց, որ դրա ամենակարևոր միտքն այն էր, որ առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը իրեն տարանջատեց Սերժ Սարգսյանից՝ ներքին քաղաքկան վեկտորի առումով։
«Երբ նա ասում է ԲՀԿ–ի ձայներին ձեռք չտաք, ինքը հիմա կոալիցիոն կառավարության վարչապետի հայտ է ներկայցնում », – նշեց նա։
Ըստ Քոչարյանի՝ երբ երկրորդ նախագահը ասում է՝ ամեն մարդ պետք է որոշի՝ իր ապրուստը լավացել է կամ վատացել, ուզում է ասել, որ իր ժամանակ լավ է եղել, հիմա՝ վատ ։
Թե հնարավո՞ր է արդյոք, որ հետագայում Ռոբերտ Քոչարյանը նաև նախագահ դառնալու հայտ ներկայացնի, բանախոսը իրադարձությունների նման զարգացումը չբացառեց։
«Դա արդեն այլ խնդիր է և կախված է նրանից, թե ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն վարչապետի թեկնածության շուրջ ընդհանուր հայտատրի կգա՞ն արդյոք», – մանրամասնեց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը