Մեր հանրահավաքներին մարդիկ գալիս են ինքնակամ. Ստեփան Դեմիրճյան
Հասարակություն
Քարոզարշավի լուսաբանման առումով առաջընթաց կա, սակայն իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործման առումով վիճակը նույնն է մնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանժամանակ նշեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նա Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավը դրական գնահատեց՝ միաժամանակ նշելով, որ ժողովրդի ակտիվությունը խորհրդարանական ընտրություններում փոքր-ինչ ցածր է, քանի որ բոլորն իրենց հույսը կապում են նախագահական ընտրությունների հետ:
Ըստ ՀԺԿ առաջնորդի՝ քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն կունենա: Նա նաև նկատեց, որ իրենց հանրահավաքներին մարդիկ գալիս են ինքնակամ, թեև ճնշումներ կան, որ մարդիկ չգնան ՀԱԿ-ի հանրահավաքաներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը