Երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն կոալիցիան է՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ. Ստեփան Դեմիրճյան
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը լրագրողների այն հարցին, թե իր կարծիքով հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, պատասխանեց. «Այդ հարցը նրան տվեք»:
Ինչ վերաբերում է երկրում ստեղծված իրավիճակին, Ստեփան Դեմիրճյանը կարծում է, որ դրա պատասխանատուն կոալիցիան է' ՀՀԿ-ի գլխավորությամբ:
Վերջինս, անդրադառնալով ընտրությունների վերահսկմանն ու ընտրական գործընթացում առկա ապօրինություններին, ասաց. «Ինչ վերաբերում է անօրինականությունները թաքցնելուն, յուրաքանչյուրը պետք է լինի անաչառ և սկսի իրենից, իսկ միասնական շտաբի գործունեության ամբողջական գնահատականը կտրվի ընտրություններից հետո»:
Նա նկատեց, որ լավ կյանքից չէ, որ նման շտաբներ են ստեղծվում:
«Պետք է պարզապես արդար ընտրություններ անցկացնել: Դա իշխանությունն էլ կարող է անել, եթե ունի քաղաքական կամք»,-ասաց Դեմիրճյանը:
Անդրադառնալով միջազգային դիտորդների գործունեությանը՝ ընդդիմադիր գործիչը նշեց, որ թեև լավ է, որ նրանք գալիս են, բայց պետք չէ հույսը կապել նրանց հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը