Ես չեմ տեսում առաջատար ուժ, որի հետևից մեծ ամբոխ է գնում. Կարինե Նալչաջյան
Հասարակություն
«Ես չեմ տեսում առաջատար ուժ, որի հետևից մեծ ամբոխ է գնում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Վերջինիս խոսքերով՝ այն, որ մի քանի ուժեր համախմբվեցին ազատ ընտրություներ անցկացնելու համար, «ավելի է խառնում մարդկանց դիրքորոշոշումները, իսկ հանրային գիտակցության մեջ դա ընդունվում է որպես համախմբում», - նշել է Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքերով՝ քարոզարշավի ամբողջ ընթացքն անցավ հանգիստ, խաղաղ, առանց ցնցումների և սրա մեջ դրական բան կա:
«Առանց ավելորդ կրքերի, կոպիտ վիրավորանքների, այսպես էլ պետք է լինի ըստ էության, սա լավ է այն տեսակետից, որ մեր երկրի համար առաջանային խնդիր է կայունությունը: Վատ էր, որ մենք ականատես չեղանք լուրջ, բովանդակալից բանավեճերի: Ավելի շատ պտտվող հոլովակների ներկա եղանք, բայց մտքի, գաղափարների աշխատանքի մենք չհանդիպեցինք, ինչը վատ է: Եղան փոքր ու մեծ հանահավաքներ, շատ խոսվեց ընտրակաշառքների մասին, բայց պետք է նշեմ, որ կաշառքը դադարում է գործոն դառնալ: Իսկապես կսկսի գործել «խղճի մտոքը», մարդիկ կընտրեն ըստ համակրակքի, այլ ոչ այն բանի համար, թե ով ինչ կտա իրենց», - նշեց հոգեբանը՝ հավելելով, որ ընտրողների թիվը մեծ չի լինի: Այս ընտրություններին շատերը գնում են ավելի որպես կուսակցականներ: «Կարծում եմ, որ սա ավելի շատ տոմսային կուսակցականություն է»,- նշեց Կարինե Նալչաջյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը