ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը կին է սպանել
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է The New York Daily News-ը, ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը կին է սպանել։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ի երեկոյան։ Գաղտնի ծառայության գործակալը Chevrolet մակնիշի մեքենայով հարվածել է 47-ամյա Մարիա Թրիպին, երբ վերջինս խաչմերուկն անցնելիս է եղել։ Կնոջ հետ միասին փողոցն անցնելիս են եղել նրա դուստրը և զարմիկը, որոնք պատահարի արդյունքում չեն տուժել։
Կնոջը վթարի ենթարկած գործակալի անունը գաղտնի է պահվում։ Ըստ նույն աղբյուրի՝ գործակալն այդ պահին ծառայության մեջ է եղել։
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն ապահովում է ԱՄՆ նախագահի, փոխնախագահի, նախագահի թեկնածուների անվտանգությունը, ունի մի շարք այլ գործառույթներ ևս. մասնավորապես, նրանք զբաղվում են նաև դրամի կեղծման դեպքերով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)