Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Լոռու մարզի փաստաբանները սպառնում են գործադուլով

Հասարակություն

2012 թվականի մարտի 28-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ճանաչելով և հռչակելով ամբաստանյալ Մ.Կ.-ի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով /զենքի գործադրմամբ խուլիգանություն/ առաջադրված մեղադրանքում, կայացրել է արդարացման դատավճիռ:

Դատական քննության ընթացքում արդարացված Մ.Կ.-ի օրինական շահերը պաշտպանել է հանրային պաշտպան Գուրգեն Հարությունյանը: Արդարացման դատավճռի կայացումից հետո ձախողված մեղադրանքը փրկելու համար, հուսահատությունից դրդված, մեղադրանքի կողմը դիմել է ծայրահեղ և ակնհայտ ապօրինի քայլի. իբր տուժողին և վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար 2012 թվականի ապրիլի 25-ին, ըստ դատախազի վերաքննիչ բողոքի, «Լոռու մարզի քննչական բաժնում պաշտպան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ»:

Փաստաբաններիս համար ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը հերթական անգամ անտեսել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով ձևավորված իրավակիրառ պրակտիկան, մասնավորապես.

ա/ ի սկզբանե անհիմն մեղադրանք է առաջադրել արդարացված Մ.Կ-ին՝ կոպտորեն ոտնահարելով խուլիգանության գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնց կիրառմամբ էլ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ,

բ/ պաշտպան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ ապօրինաբար հարուցել է քրեական գործ՝ արհամարհելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ին Կարեն Սարուխանյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ «Եթե որևէ ցուցմունք գնահատվի որպես «սուտ» նախքան տվյալ գործով վերջնական դատական ակտով այդ ցուցմունքի գնահատումը, ապա դա կխաթարի արդարադատության Սահմանադրական գործառույթի բուն էությունը: (...) ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության կամ բացակայության մասին հետևության հնարավոր կլինի հանգել միայն համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո»:

Հարուցված քրեական գործի ապօրինության ակնհայտությունը դրսևորվել է նաև հետևյալում.

1. դատավճիռ կայացնելիս դատարանը հիմնազուրկ և անարժանահավատ է գնահատել տուժողի և մի քանի վկաների նախաքննական ցուցմունքները, իսկ դատաքննական ցուցմունքները գնահատել է արժանահավատ և հավաստի: Մինչդեռ քրեական գործ հարուցելու որոշման հիմքում ընկած է այդ անձանց դատաքննական ցուցմունքների սուտ լինելու հանգամանքը: Հետևաբար, ըստ մեղադրանքի կողմի թյուր կարծիքի՝ արդարադատություն իրականացնող մարմնի հետևություններն ու գնահատականները որևէ նշանակություն չունեն.

2. որևէ ցուցմունք չի կարող գնահատվել որպես սուտ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ուստի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում սուտ ցուցմունք տալու կամ սուտ ցուցմունք տալուն դրդելու ենթադրյալ արարքների կապակցությամբ քրեական գործի հարուցումը բացառվում է:

Համոզված ենք, որ քրեական գործ հարուցելով՝ մեղադրանքի կողմը ոչ միայն փորձում է «փրկել» ձախողված մեղադրանքը, այլ նաև նման քայլը Լոռու մարզի փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդման ենթարկելու հերթական անհաջող փորձն է:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ Լոռու մարզի դատախազությունից և ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննչական բաժնից պահանջում ենք.

1. Վերացնել պաշտպան Գուրգեն Հարությունյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը, այն է՝ անհապաղ վերացնել քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին 2012 թվականի ապրիլի 25-ի որոշումը կամ կարճել այդ քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով.

2. Հետայսու հրաժարվել փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողություններ կատարելու արատավոր գործելաոճից,

3. Ուշադիր հետևել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին՝ ապահովելով դրանց գործնական կիրառումը.

4. Քրեական գործերով վարույթների ընթացքում ղեկավարվել բացառապես օրենքի պահանջներով՝ զերծ մնալով օրինականության սկզբունքի նմանատիպ ակնառու և ակնհայտ խախտումներից:

Սույն հայտարարությամբ առաջադրված պահանջները չկատարելու դեպքում պատրաստակամություն ենք հայտնում 2012 թվականի մայիսի 20-ից հայտարարել գործադուլ:

Լոռու մարզի փաստաբաններ (հայտարարությունը ստորագրել է 32 փաստաբան)

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված