Ծեծկռտուք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև. կողմերը մեկնաբանում են
Հասարակություն
Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի: Որքան տեղյակ եմ, դա եղել է անձնական վիճաբանություն: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով, երեկ Մասիսում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Մասիսում: Ըստ մամուլի՝ այնտեղ լարված մրցապայքար է ընթանում ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև։ Լարումն այնքան է ուժգնացել, որ երկու թիմերը բախվել են և հենց Մասիսում կրակել միմյանց վրա:
Իսկ նույն հարցին ի պատասխան՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ ում միջև է եղել և ինչ է եղել: Ինչ էլ եղել է՝ անօրինական է եղել, ոստիկանությունը շատ հստակ կարձագանքի»:
Ավելացնենք նաև, որ Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ Ոստիկանության մամուլի քարտուղարի օգնական Արմեն Մալխասյանն ասել էր, որ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի մասում վնասվածքով իրենց մոտ բուժօգնություն ստանալու համար դիմել է մի քաղաքացի: Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը 22։00-ի սահմաններում Մասիսի կենտրոնական հրապարակում գնտվող «Եվրո» սրճարանի մոտ, անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում բռունցքով հարվածել է Կարեն Տ.-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Կարեն Տ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը