Շատ հաճախ անհայտ ծագում ունեցող դեղեր են բերվում Վրաստանից, որտեղ դեղերն ավելի էժան են
Տնտեսություն
Հայաստանում դեղերի որակի ու վաճառքի ոլորտի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։
Նա նշեց, որ Հայաստանն այն երջանիկ պետություններից է, որտեղ կեղծ ու ժամկետանց դեղերի քանակը շատ քիչ է։ Միության նախագահը ընդգծեց. «Դեղերի կեղծումների հիմնական դեպքերը քրեական ծագում ունեն, ասենք՝ ինչ–որ մեկն իր նախաձեռնությամբ իր ավտոտնակում որոշում է կավճե դեղեր արտադրել, ինչը քրեական հանցանք է և պատժվում է օրենքի ողջ խստությամբ։ Շատ հաճախ էլ, անհայտ ծագում ունեցող դեղեր են բերվում Վրաստանից, որտեղ դեղերն ավելի էժան են և փորձում են այն այստեղ իրացնել»,- ավելացրեց Սամվել Զաքարյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում