Անկարայում պայթյունից սպանվածներից 20-ը բարձրաստիճան զինվորականներ են
Թուրքիա
Անկարայում անցած գիշեր տեղի ունեցած պայթյունից սպանվել են 20 բարձրաստիճան զինվորականներ և 8 քաղաքացիական անձինք:
Այս մասին հաղորդում է թուրքական TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով' այսօր Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողությանը մասնակից լինելու մեջ:
Թուրք նախագահը հայտնել է, թե պարզվել է, որ մինչև պայթյունը ահաբեկիչը մի շարք շփումներ է ունեցել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Փետրվարի 17-ին Անկարայում խորհրդարանի, զինված ուժերի գլխավոր շտաբի և զինծառայողների հանրակացարանի շենքերի մոտ տեղական ժամանակով ժամը 18:30-ին պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում սպանվել են 28 և վիրավորվել 31 անձինք:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ այսօր Դիարբեքիրում թուրքական զինուժի զինծառայողներ փոխադրող ավտոշարասյունն անցնելու ժամանակ տեղի ունեցած պայթյունից սպանվել են 7 զինվորականներ ևս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)