Զինծառայողի մայրը փորձել է նետվել Սերժ Սարգսյանի մեքենայի տակ
Հասարակություն
Սուրեն Կիրակոսյանի հացադուլի միակ պատճառն իրեն համալիր բուժզննման ենթարկելու պահանջն է: Նրա մայրը գնացել և տեսել էր, որ տղան ակնհայտ վատ վիճակում է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը՝ հավելելով, որ այդ Սուրեն Կիրակոսյանի հացադուլի միակ պատճառն է:
Հիշեցնենք, որ Սուրեն Կիրակոսյանը մեղադրվում է զորամասն ինքնակամ լքելու մեջ: Նա պնդում է, որ ունի առողջական լրջագույն խնդիրներ, մասնավորապես, ուսի վրա սև նևուս՝ խալ: Իսկ նման դեպքերում հակացուցված է զենք կրելը: Ըստ զինվորի հարազատների, ժամկետային ծառայության ընթացքում խալը շփվելով զինվորական հագուստի և զենքի հետ, չափերով մեծացել և վտանգավոր է դարձել:
Ավելացնենք նաև, որ Սուրեն Կիրակոսյանի մայրը այսօր առավոտյան նախագահական նստավայրի առջև բողոքի ցույց անելիս փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոմեքենայի տակ, ինչը ոստիկանները կարողացել են կանխել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը