Մաշտոցի պուրակի ակտիվիստները քաղաքապետին Սահմանադրություն նվիրեցին
Հասարակություն
Մաշտոցի պուրակի ակտիվիստներն այսօր երթ-ակցիա են անցկացրել դեպի քաղաքապետարան: Քաղաքապետարանի շենքի մոտ նրանց էին սպասում ոստիկանները՝ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ: Ակտիվիստների ձեռքին «Գրպանումս Սահմանադրություն կա», «Եկա, տեսա, սիրուն չէր» բովանդակությամբ ցուցանակներ էին: Ակտիվիստներն շենքի մոտ ընթերցեցին Սահմանադրության 105 հոդվածը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարությունը կառավարելու և տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու, համայնքի պահանջմուքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայքն իրկանացնում է որպես սեփական լիազորություն:
Ակտիվիստները հայտարարեցին, որ իրենց պահանջների մեջ մնում է Ոստիկանության կողմից կիրառված բռնությունների նկատմամբ պատասխանատվության ենթարկելը, մասնավորապես հրաման տվողներին՝ Ռոբերտ Մելքոնյանին և Կարեն Մովսիսյանին: Ակտիվիստները նաև պահանջում են պատասխանատվության ենթարկել Մաշտոցի պուրակում կրպակներ տեղադրելու անօրինական որոշում ընդունողներին:
Նրանք քաղաքապետարանի շենքին «Ապամոնտաժե՛ք, գեղեցիկ չէ» գրությամբ պաստառ փակցրին:
Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանն անակնկալ այցելեց Մաշտոցի պուրակ ու քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց ապամոնտաժել այգում գտնվող կրպակները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը