Մենաշնորհի դաշտը զարգացման հեռանկարներ չունի. ՀԱԿ ներկայացուցիչ
Հասարակություն
Եթե ցանկացած դաշտ մենաշնորհի տակ է, զարգացման հեռանկարներ չունի։ Երիտասարդության խնդիրների մասին խոսելով՝ ՀԱԿ ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը շեշտեց, որ Հայ ազգային կոնգրեսը ցանցացած ոլորտում շեշտը դնում է հակամենաշնորհային քաղաքականության վրա, քանի որ քրեաօլիգարխիկ համակարգն առաջընթացի հնարավորություն տալիս է միայն իր «անդամներին» և սահմանափակում ազատ մրցակցության պայմանները։
«ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Հասան-Ջալալյանն այս թեմայի շրջանակներում կարևորեց կրթության հարցը, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագան կրթված երիտասարդությունն է։ «Ժառանգությունը» պատրաստվում է խորհրդարան անցնելու դեպքում մարզերի ուսանողներին տալ արտոնյալ պայմաններ և պայմանագրային երաշխիքներ սահմանել, որ այդ երիտասարդները վերադառնան իրենց մարզեր և այնտեղ գործունեությունը ծավալեն։
ՀՅԴ-ն ներկայացնող Վահրամ Թամազյանն իր հերթին կարևորեց երիտասարդ ընտրանիքների սոցիալական խնդիրների լուծումը։
ՀԱԿ-ի ներկայացուցիչը, շարունակելով մենաշնորհների վերացման միտքը, նշեց, որ «նյութական բազան իրեն կկարողանա ապահովել, եթե երկրում ստեղծվեն ազատ մրացակցային պայմաններ»։ «Մարդը կկարողանա մասնակցել ընտրություններին և իր ընտրությամբ ձևավորել կառավարություն, և եթե երկիրը ձևավորվի ազատ ընտրությամբ, բոլոր խնդիրները կլուծվեն օրենքի սահմաններում», – վստահություն հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Խոսելով երկրի ապագայում երիտասարդների ներգրավվածության մասին՝ ՀՅԴ ներկայացուցիչը դրան առաջնային նշանակություն տվեց։ Մինչդեռ ՀԱԿ անդամը հակադարձեց՝ նշելով, որ հաճախ երիտասարդները անդամագրվում են որևէ կուսակցության՝ առաջընթացի հեռանկարը կապելով կուսակցական գործունեության հետ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը