Ձերբակալվել են Անկարայում ահաբեկչության երեք անմիջական կազմակերպիչները. Էրդողան
Թուրքիա
Անկարայում՝ ահաբեկչական հարձակման երեք անմիջական կազմակերպիչները՝ հանցագործության մեջ ներգրավվածության կասկածանքով 14 ձերբակալվածների թվում են: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագ Ռեփեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այսօրվա դրությամբ ձերբակալվել է 14 մարդ, գուցե, այդ թիվն աճի, սակայն հիմնական կատարողները, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել այդ հարձակման կազմակերպման մեջ՝ երեքն են, ովքեր տեղաշարժվել են Դիարբեքիրի, Անկարայի և Ստամբուլի միջև: Մեր ձեռքում եղած ապացույցներից կատարելապես պարզ է, որ այդ ահաբեկչական գործողությունը կազմակերպվել էր սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի կողմից: Մենք կասկած չունենք դրանում»,- ասել է Էրդողանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)