Թուրքիայում շենքի փլուզման հետևանքով երեք զինվոր է մահացել
Թուրքիա
Դիարբեքիրի շրջանում շենքի փլուզման հետևանքով, որտեղ թուրք զինվորականները մարտեր են վարել քրդերի դեմ, երեք թուրք զինվոր է մահացել, ևս չորսը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, թուրքական բանակի ներկայացուցիչները շենքի փլուզման պատճառը չեն հայտնել: Թուրքական բանակի տվյալներով՝ երկրի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ մոտ երեք ամիս առաջ պարետային ժամ է մտցվել, քրդերի դեմ պայքարում ուժայիններն արդեն ավելի քան 200 զոհ են տվել:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, որ քրդերի դիրքերին թուրքական օդուժի հարվածների արդյունքում Իրանում 60-70 մարդ է սպանվել, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)