Յեմենի Թաիզ քաղաքում հինգ մարդ է զոհվել` բախումների հետևանքով
Աշխարհ
Առնվազն հինգ մարդ զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են Յեմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ քաղաքում տեղի ունեցած կառավարական զորքերի հրետանային ռմբակոծությունների հետևանքով: Այս մասին հաղորդել են ականատեսները և տեղի հիվանդանոցի ներկայացուցիչը:
Ըստ լրատվական գործակալության աղբյուրների` բոլոր սպանվածները քաղաքացիական անձինք են: Ուրբաթ առավոտյան քաղաքի կենտրոնում Յեմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի կողմնակիցները ռազմական հարձակում են իրականացրել խաղաղ բնակչության վրա: Հաղորդում է "BBC" լրատվականը:
Հիշեցնենք, որ Եմենում արդեն ինը ամիս է շարունակվում են հակակառավարական ցույցերը` պահանջելով երկրի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի հրաժարականը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ