Երկու Սուդանները հաստատվել են խաղաղության ծրագիրը
Աշխարհ
Սուդանի իշխանություններն ընդունել են Հարավային Սուդանի հետ հակամարտությունը կարգավորելու «ճանապարհային քարտեզը», հաղորդում է Associated Press-ը։
Հինգշաբթի Աֆրիկյան միության կողմից առաջարկված հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը հաստատվել է Հարավային Սուդանի կողմից։
«Ճանապրհային քարտեզը» պարտավորեցնում է երկու կողմերին մայիսի 8-ից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բացի այդ, ըստ ծրագրի՝ երեք ամսվա ընթացքում Խարտումը և Ջուբան պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրեն։ Մասնավորապես՝ նախատեսվում է լուծել սահմաններ գծելու, քաղաքացիության, նավթի արդյունահանման և արտահանման հետ կապված վեճերը։
Սուդանն, այնուամենայնիվ, Աֆրիկյան միության ծրագիրն ընդունել է մեկ վերապահումով. նա իրեն իրավունք է վերապահում ինքնապաշտպանվել, եթե Հարավային Սուդանը շարունակի մարտական գործողությունները։ Բացի այդ, Խարտումը հետևողականորեն խորհուրդ է տվել իր հարավային հարևանին դուրս գալ վիճելի տարածքներից։
Աֆրիկյան միությունը խոստանում է պատժամիջոցներ կիրառել հակամարտող կողմերի նկատմամբ, եթե նրանք բանակցություններ չսկսեն: Մայիսի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ երկու պետություններին սպառնալով պատժիչ գործողություններով։
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանը Սուդանից կազմից դուրս է եկել 2011–ին ամռանը, ինչից հետո երկրների միջև պայքար է ընթանում նավթով հարուստ սահմանային տարածքների շուրջ։ Ապրիլին հակամարտությունը ստացավ զինված բնույթ, որի ընթացքում զոհվել է առնվազն հազար մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ