Փոխվարչապետն այցելեց "Ակնալիճ" ՋՕԸ-ի սպասարկման տարածքներ
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղահրամանյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ եղավ «Ակնալիճ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում, ծանոթացավ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին:
Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հանձնարարեց անհապաղ կասեցնել բոլոր տեսակի կողմնակի ջրօգտագործումները՝ ապահովելու համար ջրի անհրաժեշտ քանակություն` ոռոգման եւ էներգետիկ նպատակներով օգտագործելու համար:
Այցի ընթացքում փոխվարչապետը Մեծամորում մասնակցեց Այգեգործական թաղամասի (որը գտնվում է Մայիսյան համայնքի վարչական տարածքում) խմելու ջրագծի բացման արարողությանը: Ջրագծի կառուցման եւ ջրամատակարարման ապահովման ծրագիրն իրականացվել է Արմավիրի մարզպետարանի, Մեծամոր եւ Մայիսյան համայնքների ֆինանսավորմամբ, աջակցություն են ցուցաբերել նաեւ բնակիչները: Աշխատանքները կատարել է «Նոր ակունք» ընկերությունը: Կառուցվել է 1500 մ ջրագիծ, որի միջոցով նախկինում խմելու ջրի խնդիր ունեցող թաղամասը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Ցանցին արդեն միացել է շուրջ 100 տնտեսություն, առաջիկայում թաղամասի բոլոր՝ ավելի քան 200 բաժանորդներն ապահովված կլինեն խմելու ջրով:
Ա. Գեւորգյանը ողջունեց համատեղ, սեփական ուժերի համախմբմամբ համայնքային նշանակության նման կարեւոր ծրագրի իրագործումը՝ դրական համարելով նաեւ բնակիչների անմիջական մասնակցությունն իրենց համայնքն ավելի բարեկեցիկ դարձնելու աշխատանքներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը