Ուկրաինացի հաղորդավարուհին ենթարկվել է վարչական տույժի՝ ավտոտեսուչի նկատմամբ բռնություն կիրառելու համար (տեսանյութ)
Տեսանյութեր
Ուկրաինայի պետական հեռուստատեսության հաղորդավարուհի Նատալյա Ռոզինսկայայի նկատմամբ 4 վարչական արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների փաստով՝ Կիևի կենտրոնում պետավտոտեսուչների հետ վիճաբանելու և նրանց քաշքշելու համար, հաղորդում է Корреспондент.net–ը։
Ռոզինսկայան մեքենայով փողոցում ոչ թույլատրելի հատվածով անցնելու ժամանակ, ոստիկանները կանգնեցրել են մեքենան և պահանջել վարորդական փաստաթղթերը, ինչից հետո հեռուսահաղորդավարուհին չի ենթարկվել ոստիկանի պահանջին և փորձել է հեռանալ, ինչն էլ իր հերթին առիթ է դարձել որպեսզի ոստիկանը պահանջի հարբածության և թմրանյութ օգտագործելու կասկածանքով բժշկական փորձաքննության ենթարկվել, սակայն հաղորդավարուհին շարունակել է քաշքշել ոստիկանին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն