Երկրում իսկապես փոփոխություն կարող է մտցնել ժողովրդի կամքը. Գայանե Առուստամյան
Հասարակություն
«Այս ընթացքում բախելով տասը հազար քաղաքացու բնակարանի դուռ՝ եկել եմ եզրահանգման, որ մեր բնակչությունն ունի երկու մտավախություն՝ կամ վախեցած են, կամ անտարբեր»,– այսօր Նոր նորքի զանգվածում թիվ 1 և 2 ընտրատեղամասերում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը:
«Ժողովուրդն իրենց բնակարաններում, իրենց դարդի, ցավի, վախի, մտահոգությունների մեջ տապակվելով, չի կարողանում ազատ արտահայտել իր կարծիքն անգամ, որովհետև կարծիքն արտահայտելուց հետո կարող են վնասել»,- հայտարարեց Առուստամյանը:
Նա հորդորեց չվախենալ՝ նշելով, որ երկրում իսկապես փոփոխություն կարող է մտցնել ժողովրդի կամքը:
«Հավաքեք ձեր կամքը և արտահայտեք այն մի քվեարկությամբ, որովհետև ձեր քվեն ուժ է, դա է լինելու խաղաղ ճանապարհը մեր երկրում հեղափոխություն իրականացնելու»,- նշեց Առուստամյանը:
Նա նաև կոչ արեց հրաժարվել բոլոր այն ծառայություններից, որոնք մատուցվում են:
«Ահա նախընտրական ասֆալտը, հրաժարվեք դրանից»,- մատնացույց անելով դիմացի մայթում ընթացող ասֆալտապատումը՝ հայտարարեց Առուստամյանը՝ հավելելով, որ դա իշխանությունները պարտավոր են անել ու պարտավոր են անել շատ ավելի վաղ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը