Շտապօգնության ենթակայության տակ գտնվող բոլոր մեքենաները ուղարկվել են Հանրապետության հրապարակ
Հասարակություն
Շտապօգնության ենթակայության տակ գտնվող բոլոր մեքենաները ուղարկվել են Հանրապետության հրապարակ։ Այդ մասին Լուրեր.com–ի թղթակցին հայտնեց շտապօգնության աշխատակիցը։ Վերջինս նշեց, որ, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր չկան, իսկ վիրավորների հստակ թիվ դեռ հայտնի չի։
Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության եզրափակիչ համերգ-հանրահավաքի ժամանակ ՀՀԿ կարգախոսով փուչիկները բեմ բարձրացնելուց բռնկվել ու այրվել են: Դրանք բռնած շուրջ 20-30 երեխաները այրվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը