Միքայել Ասլան. «Այժմ ես ինձ ամբողջական եմ զգում»
Գիտություն և Մշակույթ
«Ես չեմ կարող ամեն ինչ անել այնպես, ինչպես հայ երաժիշտները, բայց հաջողությամբ կարողանում եմ նրանց նմանակել»,- այսօր կայացած ասուլիսին ասաց (զազա երաժիշտ) Միքայել Ասլանը, ով «Փեթակ» ձայներիզի համահեղինակներից է։
Խոսելով կատարված աշխատանքի մասին, որը «Ակունք» անսամբլի ղեկավար Սարգիս Ալավերդյանի հետ համատեղ ջանքերի արդյունքն է, Միքայել Ասլանը խոստովանեց. «Երբ ես չորս տարի շարունակ աշխատում էի հայկական երաժշտության վրա՝ ես ավելի ու ավելի ծանոթացա հայոց պատմությանն ու մշակույթին։ Եվ այն բանից հետո, երբ պատրաստեցի այս ալբոմը, դա ավելի շատ ոչ թե հայ ժողովրդի համար եղավ, այլ ինձ համար, որը հնարավորություն տվեց գտնել իմ մյուս «մասը» և այժմ ես ինձ ամբողջական եմ զգում»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում