Նոր մանրամասներ՝ Հանրապետության հրապարակի միջադեպի վերաբերյալ
Հասարակություն
Գազով լցված փուչիկների բռնկվելու արդյունքում այրվածքներ ստացածների մեջ ծանր վիրավորներ չկան։ Այս մասին դեպքի վայրում գտնվող մեր թղթակցին տեղեկացրեց շտապօգնության աշխատակիցը։ Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այրվածքներ ստացած Արմավիրի մարզի մի բնակչուհու առողջական վիճակը ծանր է։
ԱԻՆ–ի հաղորդած տեղեկություններով՝ ընդհանուր թվով 66 վիրավորներ են տեղափոխվել մայրաքաղաքի մի շարք հիվանդանոցներ, որտեղ, իր ելույթից անմիջապես հետո, նրանց տեսակցելու է մեկնել Սերժ Սարգսյանը։ Նշենք նաև, որ ՀՀԿ հանրահավաքը դադարեցվել է ժամանակից շուտ։
Մանրամասները՝ հաջորդիվ։
Լուսանկարը՝ Panarmenian.net-ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը