ՕԵԿ-ի քվեները ջիգյարով են. Արթուր Բաղդասարյանի ելույթը՝ ՕԵԿ հանրահավաքում
Հասարակություն
«Օրինաց երկիր» կուսակցությունն ավարտեց իր քարոզարշավը: Ես վերջին վեց ամսում երեք անգամ պտտվել եմ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում: Հենց այդ հանդիպումների արդյունքում է ծնվել «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, որը Հայաստանին խոստանում է բազմաթիվ դրական և լուսավոր փոփոխություններ:
Մեր հաղթանակը Հայաստանում նշանակում է.
Ավանդների վերադարձի շարունակականություն
Անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծավալների մեծացում
Հայ ազգին «ուսման վարձ» կոչվող լծից ազատագրում
Կոմունալ կենցաղային սպասարկման ոլորտում «տան վարձ» կոչվող լծից ազատագրում
Անվճար և մատչելի առողջապահական համակարգի ներդրում
ՀՀ պայմանագրային զինծառայողների քանակի ամենամյա մեծացում
ՀՀ ուղղիչ աշխատանքային հաստատություններում գտնվող մարդկանց պայմանների բարելավում
Մարզերի համաչափ զարգացում
Սահմանամերձ բնակավայրերին պետական օժանդակություն
Այսօր գործազրկությունը գրոհել է մարդկանց վրա: Մենք առաջարկում ենք, որ պետությունը գրոհի գործազրկության վրա: Դրա համար «Օրինաց երկիր»–ը առաջարկում է մշակել աշխատատեղերի ստեղծման ազգային ռազմավարություն և իսկապես գրոհել գործազրկության վրա: Մենք առաջարկում ենք բարձրացնել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը և օրենքով սահմանել այնպիսի շեմ, որ մարդը կարողանա իր աշխատանքով իր կեցության նվազագույն պայմանները ապահովել»,– նշեց Ա. Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահը հաջողություն մաղթեց կուսակցության մեծամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներին:
«ՕԵԿ-ի հաղթանակը յուրաքանչյուրիս հաղթանակն է: ՕԵԿ-ը մեծ քաղաքական ընտանիք է և այդ ընտանիքը պետք է հաղթի: ՕԵԿ-ի հանդիպումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են տեսնել ՕԵԿ-ին հաղթանակած: ՕԵԿ-ի քվեները ջիգյարով են, համոզմունքով ու հավատքով, այդ անկաշառ քվեների թիկունքում կանգնած է հայ ժողովուրդը: Բոլորիդ հորդորում եմ աշխատել ակտիվ, եռանդով, նվիրումով, որպեսզի մայիսի 6-ին միասին տոնենք մեր հաղթանակը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը