Ես համոզված եմ, որ մեծամասնությունը կքվեարկի Հանրապետականի օգտին. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Հասարակություն
«Ծիծաղելի են այդ հրապարակումները, թեթև տարեք, որովհետև ընտրական քարոզարշավի ժամանակ բազմաթիվ հրապարակումներ են տպվում, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն», - անդրադառնալով ՀՀԿ-ի մասին հրապարակումներին՝ Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք որևէ խնդիր չունենք, մենք ամենավստահելի, ամենամեծ ժողովրդականություն վայելող ուժն ենք: Ամենակարևորը մենք ժողովրդական արժեքների կրողն ենք և այսօր Հայաստանի ժողովրդավար արժեքների լոկոմոտիվը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»,- ասաց նա:
Վերջինիս խոսքերով՝ իրենք ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կողմնակից են։ «Քարոզարշավի վերջին օրը կոչ եմ անում քաղաքացիներին իրենց խղճի մտոք գնալ և ընտրել իրենց նախընտրած կուսակցությանը: Ես համոզված եմ, որ մեծամասնությունը կքվեարկի Հանրապետականի օգտին», - նշեց Էդուարդ Շարմազանովը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը