Վարդան Օսկանյան-Արմեն Աշոտյան. ֆեյսբուքյան «մեկնաբանություններ»
Հասարակություն
«Ես ցնցված եմ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: Ըստ լուրերի՝ ավելի քան երեսուն մարդ, հիմնականում՝ երեխաներ ու երիտասարդներ, այրվածքներ են ստացել: Առավել ցնցված եմ այն հանգամանքից, որ երկրի ղեկավարն այդ դեպքից հետո ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը: Ապշած եմ, որ այդ ամենին համերգ է հաջորդել: Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել»,– այսօր հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասին Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։
Ի պատասխան այս գրառմանը՝ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր.
«Էրեբունի հիվանդանոցում եմ, Վարդան Օսկանյանից շատ անբարոյականություններ էի սպասում։ Բայց այս դժբախտության վրա աչոկ հավաքելը հրեշություն է ու ստորություն։ Ձեր տիկնոջ բարեսրտությունն ունենայիք, որ գիտի երեխաների առողջության գինը»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական քարոզարշավի եզրափակիչ համերգ–հանրահավաքի ժամանակ ՀՀԿ կարգախոսով փուչիկները բեմ բարձրացնելուց բռնկվել ու այրվել են, կան բազմաթիվ վիրավորներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը