Աշոտյանն ու Ալեքսանյանը հրաժարվեցին պատասխանել հարցերին
Հասարակություն
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չպատասանեց Լուրեր.com–ի հարցին, թե պատրաստվում է արդյոք խորհրդարան անցնելու դեպքում մտնել հարկային դաշտ և պայքարել մենաշնորհների դեմ։ Նշենք, որ նրա կուսակից Խոսրով Հարությունյանն իր վերջին ասուլիսի ընթացքում նշել էր, որ «Սամվել Ալեքսանյանը, լինելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, համար մեկը կլինի տնտեսական ծրագրերի իրականացման պատասխանատվության առումով», և կստանձնի մենաշնորհների դեմ պայքարի գործը՝ իր համար պրոբլեմներ չստեծելու համար։
Կուսակցության մեկ այլ անդամ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս այսօր տրամադրված չէր հարցերի պատասխանելու։ Բայց նրա դեպքում հարցը վերաբերում էր ոչ թե մենաշնորհներին, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի օրերս տված հարցազրույցին։ «Եկեք այսօր, այս տոնական օրով չմեկնաբանեմ», – հարցազրույցը մեկնաբանելու խնդրանքին պատասխանեց նախարարը՝ հետաքրքրվելով, թե մինչ իրեն հարցնելը, ում ենք դիմել նույն հարցով։ Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե մի՞թե այդ հարցին պատասխանելը մթագնում է Հանրապետականի տոնը, Աշոտյանը բացասական պատասխան տվեց, և խոստացավ այդ հարցին անդրադառնալ առաջիկայում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը